National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
25.05.2018
«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում մայիսի 25-ին Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Դանուբ գետի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, խոնարհումով ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նախօրեին հնչեցրած այն տեսակետին, թե Արցախի հարցը նաեւ Թուրքիայի խնդիրն է, իսկ Կիպրոսինը՝ Ադրբեջանի: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում: Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին»:


21.09.2024
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը
«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են 1991 թվականի հանրաքվեին «Այո՛» ասած ավագ սերունդն ու անկախացումից հետո ծնված ու անկախությունը ժառանգած երիտասարդները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am